Սենեգալ - Բրազիլիա ընկերական խաղից հետո «Բավարիայի» վինգեր Սադիո Մանեն գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» աստղ Վինիսիուսի հասցեին:
«Ինձ համար Վինիսիուսը թոփ-3-ում է: Կարծում եմ՝ նա կպահպանի այս խաղամակարդակն ու կնվաճի «Ոսկե գնդակը»,- Մանեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա Վինիսիուսը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 55 խաղում խփել էր 23 գոլ ու կատարել 21 ասիստ:
Fanat, Realmadrid.am