Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Սևիլիայի» դեմ խաղը (2-1):
«Ցանկանում ենք մրցաշարջանն ավարտել լավ նոտայով: Մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրելու համար մոտիվացիա գտնելը գրեթե անհնար է, սակայն դեռ կարող ենք անցկացնել լավ խաղեր:
Հանդիպման ընթացքում թիմը վստահություն ձեռք բերեց ու գնդակն առավ վերահսկողության տակ: Ինձ դուր եկավ մեր խաղը:
ԱԱ-2022-ից հետո Ռոդրիգոն վճռորոշ դեր է խաղում «Ռեալում» ու բազմիցս հաստատել է այդ փաստը: Նա կարող է խաղալ հարձակման ցանկացած դիրքում»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:
37 խաղից հետո «Ռեալը» 77 միավորով երկրորդն է:
Fanat, Realmadrid.am