«Ռեալի» վինգեր Վինիսիուսը գործակալը հայտնել է, որ եթե օրերից մի օր բրազիլացին հեռանա Մադրիդից, ապա միայն հանուն ԱՊԼ տեղափոխության:
«Ներկայումս նման բան հնարավոր չէ, սակայն ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում: Միայն կասեմ, որ Վինիսիուսը Մադրիդից կհեռանա հանուն ԱՊԼ-ի: Այլ առաջնություն չենք դիտարկի:
Այս պահին կարող եմ ասել, որ մեծ հավանականություն կա՝ նա կդառնա այն խաղացողներից, որոնք մնում են մի թիմում ու գրում միայն այդ ակումբի պատմությունը»,- գործակալի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից և 223 խաղում խփել է 58 գոլ, կատարել 64 ասիստ:
Fanat, Realmadrid.am