Էդուարդո Կամավինգան «Խետաֆեի» դեմ կայացած խաղում ստիպված եղավ վաղաժամ լքել խաղադաշտը։
Ֆրանսիացին հանդիպման 83-րդ րոպեին Խուան Իգլեսիասի հետ բախման արդյունքում վնասեց ձախ ծունկը։Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ալվարո Օդրիոսոլան։
Հանդիպման գլխավոր մրցավար Մարտինեզ Մունուերան Իգլեսիասին պատժեց դեղին քարտով։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում պատասխան հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Կամավինգայի մասնակցությունը այդ խաղին դեռևս հարցականի տակ է։
Los Merengues, Realmadrid.am