«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Խետաֆեի» նկատմամբ տնային հաղթանակը Լա լիգայի 34-րդ տուրի խաղում (1-0):
«Դժվար է նման խաղերին պատրաստվելը: Առաջին կեսն այդքան էլ ինտենսիվ չէր, սակայն երկրորդում ավելացրինք: Թիմը լուրջ տեսք ուներ ամբողջ խաղի ընթացքում: «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը պատրաստվելու այլ տարբերակ չունեինք:
Կրոսի և Մոդրիչի խաղադաշտ դուրս գալով՝ մեր գործողություններն ավելի վստահ տեսք ստացան: Ուրախ եմ, որ վերադարձել է Մենդին: Նա լավ առաջին խաղակես անցկացրեց:
Միլիտաոն նույնպես լավն էր: Ռյուդիգերը շատ կարևոր է Հոլանդի հետ մենապայքարներում: Կամավինգան վնասվածք ստացավ, սակայն այն լուրջ չէ: Էդուարդոն 20 տարեկան է ու շուտ կապաքինվի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
Fanat, Realmadrid.am