Ֆաբրիցիո Ռոմանոն իր կարծիքն է հայտնել Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ռեալը» քիչ շանսեր ունի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Մբապեի տրանսֆերն իրականացնելու հարցում։
ՊՍԺ-ն բավական վստահ նշում է, որ չի պատրաստվում բաց թողնել Մբապեին։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մբապեն արդեն հայտնել է փարիզյան ակումբի ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարարձգել այն։
22-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում ընդհարումից հետո հեռանալ ՊՍԺ-ից, այլ ուզում է համոզել ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն նախքան գալիք մրցաշրջանի մեկնարկը։
Los Merengues, Realmadrid.am