Հոդվածներ

«Ռեալում» կարծում են, որ Վասկեսի ժամանակը թիմում ավարտվել է
12.02.2021
1759 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, Լուկաս Վասկեսը նոր պայմանագրի հարցում դեռևս համաձայնության չի հասել Մադրիդի «Ռեալի» հետ։

Գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը։ 

Նշվում է, որ «Ռեալում» շահագռգռված չեն նոր պայմանագիր կնքել Վասկեսի հետ, քանի որ կարծում են, որ նրա ժամանակը թիմում մոտեցել է ավարտին։

Որոշ տեղեկությունների համաձայն էլ, «Ռեալը» եռամյա պայմանագիր է առաջարկել Վասկեսին՝ առանց աշխատավարձի փոփոխության, սակայն ֆուտբոլիստը ավելի բարձր աշխատավարձ է ցանկանում ստանալ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված