Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» հետ ու 2-1 հաշվով հաղթանակ տոնեց։
«Արքայական» ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բենզեման (14', 61')` խփելով Չեմպիոնների լիգայում թիմի հոբելյանական՝ 1000-րդ ու 1001-րդ գոլերը։
4 տուրերից հետո վաստակած 9 միավորով «Ռեալը» գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մադրիդյան ակումբը նոյեմբերի 25-ին արտագնա խաղում կմրցի «Շերիֆի» հետ։