Sky Sport Deutschland-ի տեղեկացմամբ, Մադրիդի «Ռեալը» կենտրոնացել է «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսի վրա։ «Արքայական» ակումբում ցանկանում են կանադացուն հաջորդ մրցաշրջանում իրենց կազմում տեսնել։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
«Բավարիայի» ղեկավարությունը իր հստակ դիրքորոշումն ունի այս հարցում։ Նրանք չեն պատրաստվում բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։
Երեկ ֆուտբոլիստի խորհրդականը հայտարարել է, որ կան մի քանի ակումբներ, ովքեր հետաքրքրված են Դևիսի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am