Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, իսկ «Ռեալն» արդեն հինգերորդ անգամ փոխում է «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը։ Շինարարական աշխատանքները վատ ազդեցություն են ունենում խոտածածկի վրա, և ժամանակ առ ժամանակ կարիք է զգացվում այն փոխելու։
«Ալմերիայի» դեմ խաղում խոտածածկը շատ չոր էր։ Այդ խաղից ընդամենը երկու ժամ անց սկսվեցին խոտածածկը փոխարինելու աշխատանքները։ «Արքայական» ակումբում ցանկանում են, որ այն պատրաստ լինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
Los Merengues, Realmadrid.am