Այսօր Կազեմիրոն հրաժեշտ տվեց «Ռեալին», որի կազմում մասնակցել է 336 հանդիպման ու նվաճել 18 տիտղոս։ Հրաժեշտի արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Այսօր մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք ակումբի այս սերնդի հերոսներից մեկին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դու արել ես այս ակումբում։ Այն բանի համար, որ դու նվիրվածության ու ակումբի արժեքները գնահատելու օրինակ ես եղել։
Այս 10 տարիների ընթացքում դա դարձար ակումբի գլխավոր լեգենդներից մեկը։ Մենք ապրել ենք քեզ հետ ամենաէմոցիոնալ ու դրական պահերը։ Մենք հպարտանում ենք այս ակումբի պատմությունով, և դու այնտեղ քո ուրույն տեղն ունես։ Յուրաքանչյուր խաղի դու տվել ես քո ողջ ուժերը, կարծես դա վերջին խաղն է եղել քեզ համար։
Երիտասարդները հետևելով քո խաղին, երազում են այն նվիրվածության մասին, որը դու ունես։ Այս տարիների ընթացքում դու օրինակ ես եղել մեզ բոլորիս համար ու շարունակելու ես այդպես մնալ։ Դու վաստակել ես ընտրություն կատարելու քո հնարավորությունը, ու մենք պարտավոր ենք հարգանքով ընդունել այն։
Բոլոր մադրիդիստները հիշելու են քեզ որպես ակումբի լեգենդ, քանի որ դու կարողացել ես գրավել նրանց սրտերը։ Միշտ լինելու ես այս ընտանիքի անդամը։ Հուսով եմ, որ օրերից մի օր կվերադառնաս, ու մենք միասին կվերհիշենք այն հրաշալի պահերը, որոնք ապրել ենք այս ընթացքում։ Դու գիտես, թե որքան ենք մենք քեզ սիրում, ու անչափ կարևոր է, որ միշտ հիշես՝ այս ակումբը եղել է, կա ու միշտ լինելու է քո ընտանիքը։ Շնորհակալություն, որ օգնեցիր այս ակումբն ավելի լեգենդար դարձնել». նշել է Ֆլորենտինո Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am