Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Չելսի» խաղից հետո
13.04.2023
2517 0

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Չելսի» խաղից հետո:

1. «Ռեալն» առաջին անգամ «Բեռնաբեուում» հաղթեց «Չելսիին»:

2. «Ռեալը» 15-ից 12 դեպքում անցել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, երբ առաջին խաղում հաղթել է 2 գոլի տարբերությամբ:

3. «Չելսին» առաջին անգամ գոլ չխփեց «Ռեալին»:

4. Եվրոպայի թոփ 5 առաջնություննեի ոչ մի ֆուտբոլիստ 2023 թվականին Բենզեմայից ավելի շատ գոլ չի խփել բոլոր մրցաշարերում՝ 18 (Հոլանդը նույնպես այս ցուցանիշն ունի):

5. Բենզեման Չեմպիոնների լիգայում 20 գոլ է խփել անգլիական թիմերի դարպասը:

6. Բենզեման Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում վերջին 21 խաղում 21 գոլ է:

7. Բենզեման Չեմպիոնների լիգայում 149 խաղում 90-րդ գոլն է գրանցել իր ակտիվում (56-ը՝ խմբային փուլում, 17-ը՝ 1/8-ում, 8-ը՝ 1/4-ում, 8-ը՝ 1/2-ում և 1-ը եզրափակիչում):

8. Ասենսիոն ՉԼ-ում փոխարինման դուրս գալուց հետո 9 գոլ է խփել: Սա մրցաշարի ռեկորդ է: Իսպանացին 2-ով ավելի շատ գոլ է խփել, քան յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ մրցաշարի պատմության մեջ:

9. Ռոդրիգոն 100-րդ գոլն է խփել «Ռեալի» կազմում:

10. Անչելոտին «Ռեալում» 47 խաղում 35-րդ հաղթանակն է տարել ՉԼ-ում: Սա երկրորդ լավագույն ցուցանիշն է թիմի նախկին գլխավոր մարզիչների շրջանում այս մրցաշարում: