Վերջին շրջանում Կարիմ Բենզեման հիանալի մարզավիճակում է։ Նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ երկու անընդմեջ խաղերում, որոնցից մեկը «Բարսելոնայի» դեմ խաղում։
Վերջին անգամ «Ռեալի» կազմում Կլասիկոյում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Իվան Սամորանոն 1995 թվականի հունվարի 7-ին։
Այս ամենին Կարիմը հասել է Ռամադանի ընթացքում։ Արդեն մի քանի տարի է, Բենզեման շատ խիստ հետևում է Ռամադանի կանոններին։ Այդ շրջանում մուսուլմաններին չի թույլատրվում լուսաբացից մինչ մայրամուտ ուտել կամ խմել։ Բենզեման նույնսիկ ջուր չի խմում մարզումների ժամանակ։
Los Merengues, Realmadrid.am