Իսպանական As պարբերականի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն մտադիր է իրագործել «Ռեալում» հանդես գալու իր երազանքը։ Նշվում է, որ ֆրանսիացին ցանկանում է հեռանալ «ՊՍԺ»-ից արդեն այս ամռանը, սակայն ակումբը բաց չի թողնի նրան քանի դեռ գործում է պայմանագիրը։
Մբապեն հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ պատրաստ է տեղափոխվել «Արքայական» ակումբ 2024 թվականին, երբ կավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։ Կիլիանը կարող է երկարաձգել այն ևս մեկ տարով, բայց չի պատրաստվում անել դա։
Ֆուտբոլիստի շրջապատը վստահ է, որ ոչինչ և ոչ ոք չի կարող համոզել Մբապեի փոխել իր որոշումը։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ծրագրել է այս մրցաշրջանի ավարտից հետո հանդիպում ունենալ «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ և հայտնել «Ռեալում» հանդես գալու իր որոշման մասին։
«Սերուցքայինները» պատրաստ են Մբապեին տեսնել իրենց կազմում, սակայն չեն ցանկանում որևէ գումար վճարել նրա տեղափոխության համար։
Los Merengues, Realmadrid.am