Էդեն Ազարի մարզավիճակը չի տպավորում «Ռեալի» մարզչական անձնակազմին։
Relevo-ի փոխանցմամբ, երեկ հիմնական թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել «Կաստիլիայի» հետ։ Խաղին մասնակցել է նաև Էդեն Ազարը, որը հանդիպման ընթացքում ֆիզիկապես իրեն այնքան էլ լավ չի զգացել և դժվարությամբ է շրջանցել մրցակիցներին։ Այդ ամենը վատ տպավորություն է թողել «Արքայական» ակումբի մարզչական անձնակազմի վրա։
Մյուս կողմից լավ տպավորություն է թողել Կարիմ Բենզեման։ Մարզիչները վստահ են, որ ֆրանսիացին կարող է առաջիկայում իր լավագույն մարզավիճակը ձեռք բերել ու օգնել թիմին մրցաշրջանի կարևորագույն հատվածում։ Նշվում է, որ Կարլո Անչելոտին ընդհանուր առմամբ գոհ է եղել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից։
Միջազգային դադարից հետո «Ռեալը» իր առաջիկա հանդիպումն անցկացնելու է կիրակի օրը։ Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակում Անչելոտիի սաները ուժերն են չափելու «Վալյադոլիդի» հետ։
Los Merengues, Realmadrid.am