Հոդվածներ

Կաշտրու. «Կարծում եմ, մենք կարող ենք ևս մեկ անգամ հաղթել «Ռեալին»
30.11.2020
476 0

ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Շախտյորը» արդեն մեկ անգամ կարողացել է հաղթահարել Մադրիդի «Ռեալի» արգելքը՝ 2-3 հաշվով առավելության հասնելով «Սերուցքայինների» նկատմամբ։ 

Ուկրաինական ակումբի գլխավոր մարզչի խոսքերով, իր թիմը վաղը այլ մարտավարություն է կիրառելու և փորձելու է զարմացնել «Ռեալի» ֆուտբոլիստներին։ 

«Մենք արդեն գիտենք, թե ինչ է նշանակում «Ռեալին» հաղթելը։ Մենք կարծում ենք, որ կարող ենք ևս մեկ անգամ հաղթել նրանց։ 

Վերականգնման ժամկետները շատ փոքր են, սակայն մենք վերլուծում ենք անցկացրած խաղերը, և ամեն բան ցույց է տալիս, որ կարող ենք հաղթել «Ռեալին»։ 

Այսպիսի մրցակիցների դեմ խաղում մենք միշտ փորձում ենք կիրառել այնպիսի մարտավարություն, որը կզարմացնի հակառակորդին։ Վաղը կլինեն մի քանի փոփոխություններ։ Մեր մարտավարությունը չի լինի այն, որով խաղացել ենք Մադրիդում». ասել է Կաշտրուն։ 

Los Merengues, Realmadrid.am