Կարլո Անչելոտիի գործակալը օրերս եղել է Բրազիլիայում։
UOL-ի փոխանցմամբ, Ֆրենկ Տրիմբոլին ուղևորվել է Բրազիլիա, որպեսզի ուսումնասիրի տեղի ֆուտբոլային մթնոլորտը։ Բայց նշվում է, որ Տրիմբոլին հանդիպում չի ունեցել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։
Գործակալի հետ հանդիպել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտու Սիլվան։ Ինչպես նաև Տրիմբոլին ցանկություն է ունեցել հանդիպելու Կակայի և Կաֆուի հետ։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կարլո Անչելոտին ամռանը կարող է լքել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Los Merengues, Realmadrid.am