«Ռեալն» ու ՊՍԺ-ն կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել:
Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, «սերուցքայինները» պատրաստ են Էդեն Ազարին ներառել Կիլիան Մբապեի՝ հնարավոր տեղափոխության գործարքում (գավելավճարով):
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ է բելգիացու՝ անընդհատ կրկնվող վնասվածքներից:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ այդ խաղացողը կարող է լինել Վինիսիուս Ժունիորը:
Միևնույն ժամանակ «Ռեալը» կարող է ընդհանրապես հրաժարվել Մբապեի տրանսֆերը գնելու մտքից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը:
Fanat, Realmadrid.am