«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն լավագույնն էին աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, ինչի վկայությունն են նրանց արդյունավետ գործողությունները:
«Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (21.02, 23:55) այս ֆուտբոլիստների վերադարձը ահռելի օգնություն է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար:
Վալվերդեն կարողացավ հաղթահարել ծանր շրջանն անձնական կյանքում և կարիերայում ու գոլերի թիվը հասցրեց 11-ի, իսկ գոլային փոխանցումները՝ 4-ի, որից 3-ը կատարվել էր Վինիսիուսին: Նախքան մինչմայրացաքամային մրցաշարի մեկնարկը, նա նոյեմբերի 2-ից գոլ չէր խփել:
Վինիսիուսը վերջին երկու խաղերում գլխավոր գործող անձն էր: Չնայած նրա մարզավիճակի վերաբերյալ աճող դժգոհություններին, այնուամենայնիվ, նա այս մրցաշրջանում արդեն 16 գոլ է խփել և կատարել 7 ասիստ: