«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան պատասխանել է ակումբի երկրպագուներին, որոնք նրան մեղադրում են դավաճանության մեջ:
Հիշեցնենք, որ The Best մրցանակաբաշխության ժամանակ Ավստրիայի հավաքականի ավագն ամենաբարձր միավորը չէր տվել իր ակումբակից Կարիմ Բենզեմային:
«Ավստրիայի հավաքականը քվեարկում է որպես միացյալ թիմ, ոչ թե՝ միայն ես: Ազգային թիմում յուրաքանչյուրը ներկայացնում է իր տարբերակը, ու ամեն ինչ որոշվում է այդպես: Բոլորը գիտեն, հատկապես Կարիմը, որ հիանում եմ նրանով ու իր խաղով: Բազմիցս ասել եմ, որ նա ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողն է: Առանց կասկածի»,- գրել է Ալաբան սոցցանցերում:
Fanat, Realmadrid.am