Մադրիդի «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման խոսել է հարձակման գծի ֆուտբոլիստների դերի մասին:
«Եթե խաղի ժամանակ մտածում ես միայն գոլի մասին, նշանակում է՝ կհանդիպես 2 լավ պաշտպանի, ու ամեն ինչ կավարտվի:
Կարելի է ասել՝ դու չես կարողանում խաղալ ֆուտբոլ: Չես կարողանում գործել մեկ հպումով, փոխանցում կատարել»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Telefoot-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման անցկացրել է 22 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 4 ասիստ:
Fanat, Realmadrid.am