Նաչո Ֆերնանդեսը չորրորդ անգամ հայր է դարձել և լուսանկար է հրապարակել իր նորածին աղջկա ՝ Լոլայի հետ։
«Բարի գալուստ Լոլա». այսպես է մեկնաբանել «Ռեալի» պաշտպանը։
Նաչոն և իր կինը՝ Մարիա Կորտեսը արդեն երեք երեխա ունեին. Ալեխանդրան, Նաչոն և Գիլերմոն։
Իսպանացին Մարոկոյից ժամանել է Մադրիդ, որպեսզի ներկա գտնվի աղջկա լույս աշխարհ գալուն։
Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին տրամադրել է իր անձնական ինքնաթիռը, որպեսզի վերջինս ժամանակին կարողանա հասնել Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am