«Ալ-Ահլիի» դեմ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է նաև Կուրտուայի, Միլիտաոյի և Բենզեմայի ֆիզիկական վիճակին։
«Նրանք թիմի հայտացուցակում են և մնացել են Մադրիդում միայն նրա համար, որ հնարավորինս շուտ վերականգնվեն։ Եթե մենք դուրս գանք եզրափակիչ, ապա նրանք կմիանան թիմին». նշել է Անչելոտին։
Նշվում է, որ եզրափակչին մասնակցելու ամենամեծ շանսերը այդ եռյակից ունի Տիբո Կուրտուան։ Մյուս երկուսի հարցում «Սերուցքայինները» հնարավոր է ռիսկի չդիմեն։
Los Merengues, Realmadrid.am