Հոդվածներ

«Ռեալը» չի իրացրել Լա Լիգայում վերջին 12 տասնմեկ մետրանոցներից 6-ը
06.02.2023
1057 0

«Մալյորկայի» դեմ խաղի երկրորդ կեսում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ այն բանից հետո, երբ մրցակցի դարպասապահը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Վինիսիուս Ջունիորի նկատմամբ։

Խաղին չէր մասնակցում Կարիմ Բենզեման, ով 11 մետրանոցների հիմնական իրացնողն է «Ռեալում»։ Գնդակին մոտեցավ Մարկո Ասենսիոն և բավական անվստահ հարված կատարեց, որն էլ հաջողությամբ հետ մղեց դարպասապահը։ 

«Ռեալը» չի իրացրել Լա Լիգայում վերջին 12 տասնմեկ մետրանոցներից 6-ը։ 4 անգամ իր շանսը բաց է թողել Կարիմ Բենզեման և մեկական անգամ Ազարն ու Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված