Հոդվածներ

Կրոս. «Կարիերաս կավարտեմ «Ռեալում»
04.07.2021
2291 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է, թե երբ և որտեղ է պատրաստվում ավարտել իր կարիերան։ 

«Կարծում եմ՝ 2023 թվականը ամենահարմար ժամանակահատվածը կլինի կարիերաս ավարտելու համար։ Ես կլինեմ 33 տարեկան։ 

Ես դեռ պետք է որոշում կայացնեմ «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Դեռ հստակ չէ, թե նոր պայմանագիրը որքան ժամկետով կլինի, սակայն կա հստակ մի բան, որ կարիերաս ավարտելու եմ «Ռեալում»։ 

Չեմ ուզում քննադատել այն մարդկանց, որոնք Գերմանիայի հավաքականի կողքին են։ Ես շատ եմ զգացել բազմաթիվ երկրպագուների աջակցությունը, սակայն ինձ թվում է, որ այս 11 տարիների ընթացքում ինձ շատ են թերագնահատել։ 

Իսպանիայում ամեն բան այլ է։ Մարդիկ իրենց շնորհակալական վերաբերմունքը ցույց են տվել իմ առաջին իսկ խաղից»,- նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված