Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա». նախախաղային փաստեր, վիճակագրություն
02.02.2023
1000 0

Փետրվարի 2-ին Երևանի ժամանակով 23:55-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 17-րդ տուրում սեփական խաղադաշտում կմրցի «Վալենսիայի» հետ:

1. «Ռեալ Մադրիդն» ու «Վալենսիան» միմյանց դեմ մրցել են 197 խաղում: 104 անգամ հաղթել են «սերուցքայինները», գրանցվել է 40 ոչ-ոքի, իսկ «չղջիկները» հաղթել են 53 անգամ:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում Մադրիդի «Ռեալը» 372 անգամ է գրավել մրցակցի դարպասը, իսկ «Վալենսիան»՝ 252:

3. Անչելոտին 9 անգամ է մրցել «Վալենսիայի» դեմ՝ 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն:

4. «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից առաջ հեռացվել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գատուզոն:

5. «Վալենսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վորոն ու Անչելոտին երբեք չեն դիմակայել միմյանց: Վորոն երկու անգամ է մրցել «Ռեալ Մադրիդի» դեմ՝ 1 հաղթանակ և 1 պարտություն:

6. «Վալենսիայի» կազմում 1 ֆուտբոլիստ գտնվել է «Ռեալի» համակարգում՝ Դուրոն (հարձակվող, 23 տարեկան):

7. Դիմակայության լավագույն ռմբարկուները Ռաուլն ու Բենզեման են (16-ական գոլ, «Ռեալ Մադրիդ»):

8. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկ ֆուտբոլիստը Վինիսիուսն է (120 միլիոն եվրո), իսկ «Վալենսիայից»՝ Գայան (40 միլիոն եվրո):


Ամենակարդացված