Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
«Ինչ տարբերություն այսօրվա ու «Բարսելոնայի» դեմ խաղի միջև՞: Յուրաքանչյուրում մեծ պատասխանատվություն կար: Մեզ շատ է օգնում պահեստայինների խորությունը և մրցաշրջանի այս հատվածում դա շատ կարևոր է:
Յուրաքանչյուրն իր ներդրումը կարող է ունենալ այս փուլում, երբ մենք այսքան շատ խաղեր ենք անցկացնում: Այսօր մեզ դիմակայում էր շատ ուժեղ մրցակից, որը առաջին խաղակեսում ավելի ուժեղ էր: Երկրորդ խաղակեսում մենք ներդրեցինք ամբողջ ուժերը և դա օգուտ տվեց: Անհատական որակներն օգնեցին հավասարեցնել հաշիվը, իսկ երկրպագուների աջակցությամբ մենք լավ խաղացին լրացուցիչ ժամանակում»:
«Վինիսիուսն ինչպես միշտ լավ խաղաց: Լավ էր ղեկավարում տեղի ունեցողը, շատ կենտրոնացած էր և ցանկանում էր ուրախացնել մեր երկրպագուներին: Նա լավ հանդիպում անցկացրեց և պայքարում էր մինչև վերջ, իսկ գոլը դրա ապացույցն էր: Խաղադաշտից դուրս տեղի ունեցածը ցավալի էր, սակայն Վինին կենտրոնացած էր խաղի վրա»:
«Ես զայրացած էի «Վիլյառեալի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ, բայց ոչ այսօր: Կարծում եմ, որ առաջին խաղակեսում թիմն այդքան էլ լավ չխաղաց, բայց վստահ էր, որ իրավիճակը շտկելու ռեսուրսներ ունի: Մենք փոքր-ինչ փոխեցինք Մոդրիչի դիրքը, բայց երկրորդ խաղակեսում ավելի շատ ոչ թե մարտավարական փոփոխություններ էին, այլ հոգեբանական: Մենք հաշիվը հավասարեցնելու համար շատ ջանքեր գործադրեցինք: Դժվար է հասկանալ, թե ինչպես այն թիմը, որն այդքան վատ խաղաց առաջին խաղակեսում, արդյունքում այդքան լավ խաղաց երկրորդում և լրացուցիչ ժամանակում: Ես բացատրություն չունեմ»:
«Ռոդրիգո փոխարինվեց, քանի որ անհարմարություն էր զգում: Նա ֆանտաստիկ գոլ խփեց: Դժվար բաները Ռոդրիգոն անում է այնպես, կարծես հեշտ լինեն: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար անկախ այն հանգամանքից, թե մեկնարկային կազմում լինի կամ պահեստայինների նստարանին»:
«Չեմ հիշում Սեբալյոսի մասնակցությամբ վիճահարույց դրվագը, բայց Սավիչը ակնհայտ էր, որ պետք է հեռացվեր: «Ատլետիկոն» լավ խաղաց, Գրիզմանն ու Կորեան խնդիրներ էին առաջացնում: Նրանք դժգո՞հ են մրցավարությունից: Նորմալ է դժգոհ լինելը, երբ պարտվում ես մի խաղում, որում լավ ես հանդես եկել»:
«Ռոտացիա՞ն, դժվար է Մոդրիչին ու Կրոսին պահեստայինների նստարանին թողնելը, բայց դժվար է նաև պահեստայինների նստարանին թողնել լավ մարզավիճակում գտնվող Սեբալյոսին, Ռոդրիգոյին, Ասենսիոյին: Մեզ համար սա անցումային ժամանակահատված է: Մարդիկ ասում են, որ Մոդրիչը մոտ է կարիերան ավարտելու՞ն (ծիծաղում է):
«Սեբալյոսի» պայմանագի՞րը, հաջողության համար կարևոր է, որ ակումբը զբաղվի իր գործերով, մարզիչը մարզի, իսկ ֆուտբոլիստները խաղան: Ես չեմ քննարկում Սեբալյոսի պայմանագիրը, բայց ակումբն իմ կարծիքը գիտի: Դանիելը մեծ ներդրում է ունենում:
«Օրացույցը շատ դժվար է, շատ խաղեր կան, բայց սա է իրականությունը: Մենք պետք է լավագույն կերպով գլուխ հանենք իրավիճակից: Այս ռիթմը չի թողնում վնասվածք ստացածներին արագ ապաքինվել, այնպես որ ժամանակն է հայացքն ուղղել կանտերային: Այսօր խաղաց Մարտինը, իսկ հետագայում այլ ֆուտբոլիստներ ևս շանս կստանան»: