Կարլո Անչելոտիի սաները հերթական մարզումն են անցկացրել «Վալդեբեբասում»։
Այս շաբաթվա ընթացքում սա թիմի երրորդ մարզումն էր, որին մասնակցել է նաև թիմի նորեկ Դավիդ Ալաբան։ Ֆուտբոլիստները խաղադաշտում գնդակով վարժություններ են կատարել։ Դարպասապահներ մարզվել են առանձին։ Մարզման երկրորդ հատվածում թիմը աշխատել է պրեսինգի և գնդակի վերահսկման վրա։
Իսկ ահա վերջնամասում ֆուտբոլիստները տակտիկական վարժություններ են կատարել և խաղացել փոքր խաղադաշտում։ Յովիչը թիմից առանձին է մարզվել, իսկ Մենդին, Կարվախալը և Մարիանոն մարզվել են մարզասրահում։
Los Merengues, Realmadrid.am