Հոդվածներ

Ռոդրիգոն չի սեղմել Անչելոտիի ձեռքը փոխարինվելուց հետո
20.01.2023
2637 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում Ռոդրիգո Գոեսը տեղ էր գտել «Սերուցքայինների» մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 56-րդ րոպեին Անչելոտին որոշեց փոխարինել նրան։

Փոխարինման պահին բրազիլացին անցել է հենց Անչելոտիի կողքով, սակայն չի սեղմել նրա ձեռքը։ Այդ պահից մեկ րոպե անց «Ռեալը» կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Անչելոտին մոտեցավ Ռոդրիգոյին և նշեց, որ վերջինս պետք է սեղմի իր ձեռքը։ 

Խաղից հետո «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը մեկնաբանել է այդ դրվագը։ 

«Փոխարինեցի Ռոդրիգոյին, քանի որ նա ծանրաբեռնված էր, և ես չէի ցանկանում ռիսկի դիմել։  Ինձ թվում է, որ նա չսեղմեց ձեռքս միայն այն պատճառով, որ մոռացել էր այդ մասին։ Չեմ կարծում, որ նա դա հատուկ արեց։ Ես մոտեցա նրան ու ասացի, որ փոխարինվելուց հետո պետք է դա անել». նշել է Անչելոտին։ 

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված