Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Վելես Սարսֆիլդի» 16-ամյա վինգեր Ջանլուկա Պրեստիանիի ծառայություններով։
Marca-ի փոխանցմամբ, ակումբների ներկայացուցիչները հետևում են երիտասարդ ֆուտբոլիստի պրոգրեսին։ Արգենտինացի ֆուտբոլիստը արդեն նշել է իր նորամուտը «Վելեսի» հիմնական թիմի կազմում։
Նշվում է, որ 2023 թվականին Պրեստիանին Իտալիայի անձնագիր կստանա, ինչը հնարավորություն կտա նրան չընդգրկվել եվրոպական երկրի քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների թվում։
Los Merengues, Realmadrid.am