«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ձմեռային տրանսֆերների անհրաժեշտություն չի տեսնում:
«Ուրախ ենք վերադառնալու համար: Բենզեման մեզ հետ է, նա շատ կարևոր խաղացող է: Օրացույցը լուրջ պահանջներ է ներկայացնում մեզ. Սուպերգավաթ, աշխարհի ակումբային առաջնություն: Մինչև մարտ շատ խաղեր կլինեն: Կգնահատենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի: Ով հանգստի կարիք կունենա, կստանա:
Չեմ կարծում՝ մեզ պետք են խաղացողներ: Գտնում եմ՝ ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ տարի»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 00:30-ին, «Ռեալը» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»: