Հոդվածներ

Պինտուսը մղվում է առաջին պլան
26.12.2022
2757 0

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Ռեալի» օրացույցը ծայրահեղ հագեցած է: Առաջիկա երկու ամիսների ընթացքում թիմն առանց ընդմիջման խաղալու է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ:

Այդ պատճառով էլ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նպատակը լինելու է նվազագույն ռիսկի դիմելը և այդ հարցում նրան պետք է օգնի ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը:

Մասնագետն արդեն սկսել է աշխատանքը՝ անցկացնելով հատուկ դիմակներով մարզում: Նման մարզումը կատարվում է թոքերի և սրտի աշխատանքը լավացնելու նպատակով:

Անչելոտին ամբողջովին վստահում է Պինտուսին, քանի որ նրա աշխատանքի մեթոդներն արդյունք են տալիս: Այս խոսքերի հավաստումը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում թիմի ելույթն էր:

«Սերուցքայինները» միշտ ուժ էին գտնում իրենց մեջ, որ բեկեն խաղի ընթացքը, մինչդեռ մրցակցի ֆուտբոլիստներն ավելի հաճախ էին բախվում ֆիզպատրաստության խնդիրների:

«Ռեալը» ելույթները կվերսկսի արդեն դեկտեմբերի 30-ին՝ «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղով, իսկ փետրվարի վերջին «Ատլետիկոյի» դեմ տնային խաղով կթոթափի անչափ ծանրաբեռնված գրաֆիկը:

Հենց այդ օրը կարելի է արդեն ամփոփել թիմի ելույթներն ու գնահատել տիտղոսներ նվաճելու հնարավորությունը: