«Բայերի» կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին», հաղորդում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո, եթե ակտիվացվի նախքան Եվրո–2024–ի մեկնարկը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել նրանով հետաքրքրված այլ թոփ ակումբների հետ։
Ֆրիմպոնգը «Բայերի» ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի հունվարին՝ 11 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Սելթիկից»։ Այս մրցաշրջանում նա 37 խաղում դարձել է 12 գոլի և 10 ասիստի հեղինակ։