Հոդվածներ

Վարան. «Թիմային աշխատանքը դարձավ «Ինտերի» դեմ խաղի հաղթաթուղթը»
27.11.2020
1266 0

Ռաֆայել Վարանը «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Ողջ թիմի համար այդ խաղը նպատակային էր։ Մենք լավ էինք պաշտպանվում և հիանալի թիմային աշխատանք կատարեցինք, ինչն էլ դարձավ մեր հաղթաթուղթը։ Մենք հիանալի էինք վերահսկում խաղի ընթացքը և այսօր թիմը լավ աշխատանք կատարեց։ 

Մենք հասկանում էինք, որ պետք է լավ գործել պաշտպանությունում։ Ընդհանուր առմամբ բոլորը լիարժեք կենտրոնացած էին խաղի վրա։ Արդյունքը եղավ հաղթանակը։ Երբ կա այս ամենը, թիմը հիանալի խաղ է ցուցադրում։ Մենք պետք է ներքուստ վստահ լինենք, որ եթե պայքարում ենք բոլորով, հասնում ենք արդյունքի։ 

Անհրաժեշտ է, որ բոլորը դա հասկանան։ Նման տրամադրվածությամբ մենք կարող ենք հաջող մրցաշրջան անցկացնել». ասել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված