Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ավարտեց միջազգային կարիերան:
«Ես ներդրեցի ամբողջ ջանքերս ու սխալներ գործեցի, որ դառնամ այն, ինչ այսօր կամ: Ես հպարտ եմ դրանով: Ես գրել եմ իմ պատմությունը և մեր ընդհանուրը հիմա ավարտվում է»,- գրել է Բենզեման իր սոցիալական ցանցերի էջերում:
Հիշեցնենք, որ Բենզեման ԱԱ-2022-ից առաջ վնասվածք էր ստացել և չէր կարողացել մասնակցել մրցաշարին: Ֆրանսիայի հավաքականը հասել էր Մունդիալի եզրափակիչ և պարտվել արգենտինացիներին (3-3, 2-4` տասնմեկ մետրանոցներ)
Բենզեման Ֆրանսիայի հավաքականում խաղում է 2007 թվականից: 2015 թվականից հարձակվողը հեռացվել էր հավաքականից՝ Մատյո Վալբեուենայի հետ տեղի ունեցած սկանդալի պատճառով: Անցյալ տարվա մայիսին Բենզեման կրկին հրավիրվել էր հավաքական: