Իսպանական Marca պարբերականը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած «Վիլյառեալի» դեմ խաղում բաց թողած գոլին՝ Անդրեյ Լունինը շարունակում է մեծ վստահություն վայելել Կառլո Անչելոտիի մոտ:
Բելգիացին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ եզրափակիչում և «Բետիսի» հետ Լա լիգայի վերջին տուրի հանդիպմանը դուրս կգա մեկնարկային րոպեներից:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am