«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անեչելոտին խոսել է իր ապագայի մասին:
«Չգիտեմ՝ ինչ է սպասում ինձ ապագայում, սակայն ապրում եմ ներկայիս օրով ու հիանալի եմ ինձ զգում Մադրիդում: Ունենք շատ նպատակներ, որոնց հասնելու համար ամեն ինչ անելու ենք: Պայմանագիրս գործում է մինչև 2024 թվականը, այնպես որ չեմ պատրաստվում հեռանալ»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Sky Sport-ը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ իտալացին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը:
Fanat, Realmadrid.am