Լուկա Մոդրիչը երեկ իր վերջին հանդիպումն անցկացրեց Աշխարհի առաջնություններում։
Խորվաթիայի ընտրանին կարողացավ երրորդ տեղի համար պայքարում հաղթանակի հասնել Մարոկոյի հավաքականի նկատմամբ։
37-ամյա Մոդրիչը խորվաթների մեկնարկային կազմում էր։ Այդպիսով նա մասնակցեց Մունդիալի բոլոր 7 հանդիպումներին։
Մինչ այս միայն երկու ֆուտբոլիստների էր հաջողվել 37+ տարիքում մասնակցել Մունդիալի 7 հանդիպման։ Նրանք երկուսն էլ եղել են դարպասապահներ՝ Պիտեր Շիլթոնը (1990) և Դինո Ձոֆը (1982)։
Սա նշանակում է, որ Մոդրիչը միակն է, ով չլինելով դարպասապահ 37+ տարիքում մասնակցել է մրցաշարի 7 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am