Ժոան Լապորտան և Ֆլորենտինո Պերեսը բանավոր պայմանավորվել են չհետաքրքրվել միմյանց ֆուտբոլիստներով, հաղորդում է Marca-ն: Բացառություն են կազմում այն խաղացողները, որոնց պայմանագրի ժամկետը վերջանում է:
Սա արվում է նրա համար, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ բանակցությունների ժամանակ մեկի հետաքրքրվածությունը օգտագործվի մյուսի դեմ:
Նման պայմանավորվածություն կա նաև երիտասարդական թիմերի համար:
Fanat, Realmadrid.am