Կարլո Անչելոտին չի դիտարկում «Ռեալից» հեռանալու որևէ տարբերակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել հենց Անչելոտիին, իսկ մարզիչը պատրաստ է ընդունել այդ առաջարկը 2023-ի ամռանը։
Սակայն Marca-ի տեղեկացմամբ, Կարլոն ամբողջովին կենտրոնացած է Մադրիդի «Ռեալի» վրա։ Նա մտադիր է մինչ իր պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում և հնարավորության դեպքում նույնիսկ երկարաձգել այն։
Թե՛ «Ռեալը», և թե՛ Անչելոտին չեն դիտարկում պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակը։
Los Merengues, Realmadrid.am