• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Ես այդպիսի բան չեմ ասել, սակայն անգամ եթե ասել եմ՝ սխալվել եմ»

Հոդվածներ

Անչելոտի․ «Ես այդպիսի բան չեմ ասել, սակայն անգամ եթե ասել եմ՝ սխալվել եմ»
25.02.2025
2389 0

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին» (27.02.2025, 00:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մբապեն ընդգրկված կլինի «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղի հայտացուցակում և, հնարավոր է, կխաղա։ Այսօր Կիլիանն ատամի ցավի պատճառով չէր մարզվում»։

 «Գյուլերին ժամանակ է պետք, որպեսզի դառնա աշխարհի լավագույն թիմի մի մասը։ Այդ ճանապարհով անցել են Վինիսիուսը, Ռոդրիգոն, Վալվերդեն... Կարծում եմ՝ բոլորը դա հասկանում են, իսկ ովքեր չեն հասկանում, պետք է հասկանան»։

«Վալվերդեն լավ վիճակում է։ Նրա ֆիզիկական պատրաստվածությունը կգնահատեմ վաղվա հանդիպման նախաշեմին։ Կտեսնենք՝ կկարողանա՞ նա խաղալ «Սոսիեդադի» դեմ։ Ֆեդերիկոն կարող է վերադառնալ պաշտպանության աջ եզր։ Ես արդեն մտածել եմ մեր տակտիկական դասավորվածության մասին, բայց ձեզ դա չեմ ասելու»։

 «Տեբասը չափազանց շատ է խոսում «Ռեալի» մասին։ Իր վերջին հայտարարություններով նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մեր ակումբի միլիոնավոր երկրպագուների նկատմամբ։ Իսպանական ֆուտբոլում ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել»։

 «Մոդրիչի պայմանագրի երկարաձգո՞ւմը։ Լուկան այդ թեման կքննարկի ակումբի ղեկավարության հետ։ Լեգենդները իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան․ «Ռեալի» դիրքորոշումն այդպես է»։

«Ալաբայի ծունկը կատարյալ վիճակում է, Դավիդը լավ է։ Հիմա պետք է որոշենք՝ որքան խաղաժամանակ տրամադրենք նրան, քանի որ նա 14 ամիս է՝ վերականգնվում էր»։

 «Ես ասե՞լ եմ, որ Ասենսիոն տեխնիկական թերություններ ունի։ Ես այդպիսի բան ասե՞լ եմ։ Երբ՞։ Ես նման բան չեմ ասել, իսկ եթե ասել եմ, ուրեմն սխալվել եմ։ Նա շատ լավ է խաղում։ Ռաուլի ելույթների մակարդակը անակնկալ էր բոլորի, այդ թվում՝ իմ համար։

Ասենսիոն շատ նոր բաներ է սովորում։ Մենք նրա հետ աշխատում ենք տակտիկական, այլ ոչ թե տեխնիկական ասպեկտների վրա։ Երբեմն ագրեսիվ գործելն, հատկապես սեփական տուգանայինում, լավագույն որոշումը չէ, քանի որ կարող ես 11–մետրանոցի պատճառ դառնալ։ Մենք այդ հարցի վրա ենք կենտրոնացել Ռաուլի հետ»։

«Նեգրեյրայի գործը՞։ Տեսնում եմ, որ քննություն է ընթանում, և մարդիկ սպասում են դրա ավարտին։ Պետք է սպասենք, քանի որ, միևնույն է, դատարանը որոշում կկայացնի»։

«Էնդրիկը կարո՞ղ է դառնալ «նոր Վինիսիուս»։ Նա խաղաոճի առումով նման չէ Վինիին կամ Ռոդրիգոյին։ Բայց կասկած չունեմ, որ Էնդրիկը հիանալի հարձակվող կդառնա»։