«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով հեռացան թիմից, և ևս 7-ը կարող են հետևել նրանց արդեն հաջորդ ամռանը։
Բենզեմայի, Կրոսի, Մոդրիչի, Նաչոյի, Մարիանոյի, Ասենսիոյի և Սեբալյոսի գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը։
Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են նոր պայմանագրեր կնքել Բենզեմայի, Նաչոյի և Սեբալյոսի հետ, իսկ Մոդրիչի ապագան կախված է լինելու նրա ելույթներից։
Ինչ վերաբերում է Թոնի Կրոսին, ապա վերջինս առայժմ չի ցանկանում շտապել ու իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի միայն մրցաշրջանի ավարտին։
Los Merengues, Realmadrid.am