Հոդվածներ

«Ռեալը» իր աջակցությունն է հայտնել Բենզեմային
21.11.2022
1811 0

Մադրիդի «Ռեալը» իր աջակցությունն է հայտնել Կարիմ Բենզեմային այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջինս վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել ԱԱ 2022-ին։ 

Երեկ թե՛ Բենզեման, և թե՛ հավաքականի մարզչական անձնակազմը հաստատեցին, որ Կարիմը ի վիճակի չէ մասնակցելու Մունդիալին։

«Արքայական» ակումբը իր թվիթերյան էջում հատուկ գրառում է կատարել՝ աջակցելով իր ավագին։ 

«Մենք քեզ հետ ենք». նշված է եղել գրառման մեջ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված