«Ռեալը» կրկին սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիադ Մահրեզի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, Մադրիդում անհանգստացած են Վինիսիուսի խաղամակարդակով ու ցանկանում են ամռանը փոխարինել նրան. գլխավոր թեկնածուն ալժիրցի խաղացողն է:
Իսպանական կողմը մտադիր է բանակցություններն սկսել ամռանը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մահրեզն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am