«Ռեալը» երեկ բավական բարդ հաղթանակ տոնեց «Լեյպցիգի» նկատմամբ։
«Սերուցքայինները» երկար ժամանակ չէին կարողանում գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը և երբեմն նույնսիկ մոտ էին գոլ բաց թողնելուն։ Ամեն բան փոխվեց հանդիպման 80-րդ րոպեին, երբ Ֆեդե Վալվերդեն ձախ ոտքի գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։ Հաղթական գոլը ուրուգվայցին նվիրել է մորը, ով երեկ նշում էր իր ծննդյան տարեդարձը։
Խաղից հետո կիսապաշտպանը բավական էմոցիոնալ շնորհավորանքներ է ուղղել բոլորին։
Los Merengues, Realmadrid.am