276 օր է անցել Ֆեդերիկո Վալվերդեի «մինչև» ու «հետո» ֆուտբոլային կյանքից: Ուրուգվայցու աստղային ելույթները Իսպանիայի սուպերգավաթում «Բարսելոնայի» դեմ խաղում փոխեցին նրա կարիերայի ընթացքը:
24-ամյա կիսապաշտպանն առանցքային ֆուտբոլիստ է դարձել «Ռեալի» կազմում և կատալոնացիների դեմ երեկվա խաղը միայն ամրապնդեց ֆուտբոլիստի կարգավիճակը:
Հարկ է նշել, որ ի սկզբանե Վալվերդեի ու Անչելոտիի հարաբերություններն այդքան էլ լավը չէին: Մարզավիճակի հետ կապված խնդիր կար և անցյալ տարվա առաջին հատվածում «սերուցքայինների» գլխավոր մարզիչը նրան չէր համարում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:
Այնուամենայնիվ, անսահման աշխատասիրությունն ու անձնական մարզիչ վարձելը փոխեցին իրերի ընթացքն ու նա հիմա անձեռնխմելի է իտալացի մասնագետի համար: