• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելերին. «Ես և Սեբալյոսը երազում ենք միասին հանդես գալ «Բետիսում»

Հոդվածներ

Բելերին. «Ես և Սեբալյոսը երազում ենք միասին հանդես գալ «Բետիսում»
10.09.2021
1466 0

Երեկ տեղի ունեցավ Էկտոր Բելերինի շնորհանդեսի արարողությունը «Բետիսում»։ Մամլո ասուլիսի ժամանակ Բելերինը անդրադարձավ նաև Սեբալյոսի՝ «Բետիս» հնարավոր տեղափոխությանը։ Այս ֆուտբոլիստները նախկինում միասին հանդես են եկել «Արսենալի», ինչպես նաև Իսպանիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ 

 «Այս երկու շաբաթների ընթացքում Սեբալյոսի հետ ավելի շատ եմ զրուցել, քան ծնողներիս։ Մենք երազում ենք կրկին միասին խաղալու մասին։ Երկուսս էլ սիրում ենք «Բետիսը» և միասին շատ հանդիպումներ ենք դիտել այս ակումբի մասնակցությամբ։ Շատ ենք զրուցել այս թեմայի շուրջ։ Դանին ցանկանում է խաղալ «Բետիսում», բայց կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս դա անել։ Մեր երազանքն է միասին «Բետիսում» հանդես գալը, և հուսով եմ, որ դա օրերից մի օր տեղի կունենա։ 

Դանին այժմ վերականգնվում է վնասվածքից, և կարևորն այն է, որ նա 100%-ով պատրաստ լինի։ Մենք շուտով կհանդիպմենք։ Նա շատ ուրախ էր ինձ համար». նշել է Բելերինը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված