«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Նա հաղթող է ճանաչվել Ավստրիայի առաջնությունը ներկայացնող 12 ակումբների մարզիչների քվերակության արդյունքում։
Վաստակելով 44 միավոր, Ալաբան իր հետևում է թողել Կարիմ Ադեյեմիին («Զալզբուրգ») և Քրիստոֆ Բաումգարտներին («Հոֆենհայմ»)։
Այս տիտղոսը Ալաբան նվաճում է արդեն 8-րդ անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Ռեալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am