Երեկ «Ռեալը» պաշտոնապես հայտնել էր, որ Սերխիո Ռամոսը հեռանում է թիմից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացու հեռանալուց հետո թիմի ավագի պարտականությունները կստանձնի Մարսելոն:
Փոխավագներն են լինելու Կարիմ Բենզեման ու Ռաֆայել Վարանը:
Հատկանշական է, որ 1904 թվականից սկսած առաջին անգամ թիմի ավագը լինելու է ոչ իսպանացի: Այդ ժամանակ պարտականությունները ստանձնել էր Գվատեմալան ներկայացնող Ֆեդերիկո Ռեվյելտոն:
Նաև նշվում է, որ հետագայում ավագի թևկապը ստանալու լավ հնարավորություններ ունի Նաչոն:
Fanat, Realmadrid.am