Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վիլյառեալի» հետ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, խաղից անիջապես հետո «սերուցքայինների» առաջատարները գնացել են տանտերերի հանդերձարան, որպեսզի հանդիպեն և քաջալերեն Տակեֆուսա Կուբոյին:
Ճապոնացի երիտասարդը ընդամենը 91-րդ րոպեին էր խաղադաշտ դուրս եկել: Մադրիդում կարծում են, որ նրա ապագան կապված է «արքայական» ակումբի հետ ու հույս ունեն, որ ավելի շատ խաղաժամանակ կստանա Ունայի Էմերիի գլխավորությամբ:
Կուբան մասնակցել է Լա լիգայի 10 հանդիպման, սակայն, ընդհանուր առմամբ, ստացել ընդամենը 173 րոպե խաղաժամանակ: